Մեսրոպ Մաշտոցի անունը նախևառաջ համաբանվում է հայոց գրերի գյուտի հետ: Բայց, միևնույն ժամանակ, նա նաև հայոց պատմության բոլոր ժամանակների մեծագույն ու անզույգ Ուսուցիչն է, բառի ամենալայն իմաստով: Ինչպես նրա աշակերտներից Մովսես Խորենացին է վկայագրել՝ «նա հրեշտակի տեսք ուներ, ծննդական միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ, մարմնով փառահեղ, սովորություններով աննման, խորհրդակցությամբ մեծ, հավատով ուղիղ, հուսով համբերող, սիրով անկեղծ, ուսուցանելիս անձանձիր։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում Մեսրոպ Մաշտոցի կերպարը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:
Շարք: Զուգահեռ ընթերցումներ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Արքմենիկ Նիկողոսյան
,
Հեղինակ Հայկ Համբարձումյան,
Ռեժիսոր Շուշան Մարուքի,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2023-10-07T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար